- Համակարգ` Ընկերությանը պատկանող hարթակ (www.idram.am), որտեղ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք ներկայացնում են իրենց կողմից վաճառվող ապրանքները և (կամ) ծառայությունները:
- Մասնակից` Համակարգում գրանցված և համապատասխան անհատականացնող տվյալներ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ:
- Հետևորդ` Մասնակցի` մինչև վեցերորդ մակարդակ Համակարգում գրանցված բոլոր անձիք, որոնցից անմիջապես Մասնակցի թիմում գրանցված անձիք հանդիսանում են Մասնակցի առաջին մակարդակի Հետևորդներ, վերջիններիս թիմում գրանցված անձիք հանդիսանում են Մասնակցի երկրորդ մակարդակի Հետևորդներ, և այդպես մինչև վերցերորդ մակարդակ:
- Ներկայացուցիչ` Մասնակցի կողմից Համակարգի միջոցով լիազորված (մատնանշված) կամ որպես Մասնակցի ներկայացուցիչ Ընկերության կողմից նշանակված անձ:
- Գործընկեր` Համակարգում գրանցված և առևտրային գործունություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ:
- Գործարք` Համակարգի միջոցով Գործընկերոջ ապրանքները, ծառայությունները կամ աշխատանքները Մասնակցին իրացնելու պայմանագիր կամ Համակարգի էությանը համապատասխանող այլ գործարք:
- Օգտատեր` Մասնակից, Հետևորդ և (կամ) Գործընկեր:
- Ընկերություն՝ «Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
- Կայքէջ՝ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող www.idram.am կայքէջ:
- Կանոններ՝ Համակարգից օգտվելու և Ընկերության կողմից հաստատված կանոններ, որը հրապարակային փաստաթուղթ է և տեղադրված է Կայքէջում:
- Պայմաններ՝ Համակարգից օգտվելու և Ընկերության կողմից առանձին փաստաթղթի ձևով հաստատված պայմաններ, որը հրապարակային փաստաթուղթ է և տեղադրված է Կայքէջում:
- Պայմանագիր՝ Ընկերության ու Օգտատերերի միջև կնքված` Համակարգի գործունեությանը վերաբերող կամ այն պայմանավորող համաձայնագիր և (կամ) պայմանագիր:
- Քեշբեք՝ Մասնակցի կողմից Գործընկերոջը վճարված կանխավճարի չօգտագործված մասի չափով Մասնակցին հետ վերադարձվող գումար:
- Հատուցում՝ Մասնակցի Հետևորդներին վերաբերող առևտրային տեղեկատվությունը (այդ թվում` տվյալների բազան) օգտագործելու համար Ընկերության կողմից Մասնակցին տրվող վարձատրություն:
- Հիմնական` զեղչ, որը գործում է բոլոր ապրանքների կամ ծառայությունների վրա,
- Առանձին` զեղչ, որը գործում է կոնկրետ ապրանքի կամ ծառայության համար,
- Հատուկ` զեղչ, որը գործում է հատուկ առաջարկի տեսքով,
- Ժամկետային (hot deal)` զեղչ, որը գործում է որոշակի ժամանակահատվածում:
- ստանդարտ տվյալներ, որոնք ավտոմատ կերպով ընդունվում են HTTP սերվեր` Կայքէջ մուտք գործելիս (հոսթի IP հասցեն, հարցվող ռեսուրսի հասցեն, դիտված ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն, ժամանակը և տեսակը, Մասնակցի օպերացիոն համակարգի տեսակը, էջի հասցեն, որից անցում է կատարվել այլ հայցվող ռեսուրսի),
- Մասնակիցների կողմից տրամադրված տվյալները, ներառյալ, սակայն չսահմանափակվելով հետևյալ տվյաներով` փոստային հասցեներ (մուտք գործելու անուններ), գաղտնաբառեր, անուններ, կոնտակտային տվյալներ,
- այլ տեղեկություններ, մասնավորապես` Կայքէջերի դիտման վիճակագրությունը, ստացված և փոխանցված տեղեկությունների ծավալը և այլն, որոնք ձեռք են բերվում կամ ձևավորվում են Կայքէջ մուտք գործելիս` օգտվելով մի շարք գործիքներից, այդ թվում` նշոցիկներից (cookies):
- աջակցելու Կայքէջի գործունեությանը,
- ապահովելու գովազդային, առևտրային և այլ տեղեկատվական նյութերի հասանելիությունը,
- հաշվարկելու Քեշբեքի և Հատուցման գումարները,
- պատրաստելու վճարման հանձնարարականներ,
- որոնելու և վերլուծելու հնարավոր սխալների և անսարքությունների պատճառները,
- բացահայտելու և վերլուծելու Մասնակիցների նախապատվությունները և պահանջները,
- տեղեկացնելու ծառայությունների, նորությունների, մարքեթինգային և այլ առաջարկությունների մասին,
- լուծելու հնարավոր վեճերը և տարաձայնությունները,
- կատարելու Մասնակիցների կողմից Կայքէջի հաճախելիության և նախասիրությունների վերլուծություն,
- իրականացնելու այլ գործողություններ, որոնք կապված են Կայքէջի գործունեության բարելավման հետ:
- անձանց, որոնց իրավունքները և պարտականությունները տվյալ տեղեկությունները ստանալու համար սահմանվում են ՀՀ իրավական ակտերով, Պայմանագրով, Կանոններով և Պայմաններով,
- անձանց, որոնք իրականացնում են Կայքէջի ծառայությունների ապահովում, այն չափով, որն անհրաժեշտ է նման ապահովման համար: