The Tolma

Ռեստորան-Սրճարան-Բար

1922 Դիտում
7% CASHBACK
Թումանյան, 19/32
+37410540540
Բաց է 11:00 - 00:00
Երկուշաբթի
11:00 - 00:00
Երեքշաբթի
11:00 - 00:00
Չորեքշաբթի
11:00 - 00:00
Հինգշաբթի
11:00 - 00:00
Ուրբաթ
11:00 - 00:00
Շաբաթ
11:00 - 00:00
Կիրակի
11:00 - 00:00
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Հիմնական առաջարկ
Ճաշակեք համեղ ուտեստներ և հետ ստացեք գումարի մի մասը
Cashback
7 %
Մեր մասին

Երևանի սրտում բացված ամենահայկական, ջերմ և երևանյան կոլորիտով վայր, որտեղ կարող եք վայելել ոչ միայն Ձեր ընտանեկան, ընկերական օրը, այլ նաև հրավիրել օտարերկրյա հյուրերին` ծանոթանալու և համտեսելու հայկականը: Ամենաքմահաճ այցելուն անգամ կարող է այստեղ գտնել իր քիմքին հաճելի ուտեստը: Իսկ ինչո՞ւ THE TOLMA. որովհետև այստեղ հայկական ավանդական խոհանոցի զարդը՝ տոլման, ներկայացվում է առանձնահատուկ կերպով: Մեր պրոֆեսիոնալ շեֆ խոհարարը ձեզ կներկայացնի 8 տեսակի տոլմաներ, որոնք պատրաստվում են միմիայն հայկական ավանդական բաղադրատոմսով: Երևանում դժվար թե գտնվի մի վայր, որտեղ կարելի է ճաշակել ավանդական տոլմայի այսքան տարբեր տեսակներ:
Բացի այդ, մեզ մոտ կարող եք համտեսել մշտապես թարմ բաղադրիչներից պատրաստված ոչ միայն հայկանան, այլ նաև եվրոպական և ասիական խոհանոցի ֆիրմային և իրենց տեսակի մեջ յուրահատուկ ուտեստները:
Երեկոները կարող եք վայելել գինիների լայն տեսականու և բարմենի կողմից պատրաստված յուրահամ, էկզոտիկ խմիչքների ընկերակցությամբ:
Եթե նախընտրում եք հայկականը, եվրոպականն ու ասիականը, ապա մեր լանչի ժամին հատուկ լանչ-մենյուն ևս կօգնի Ձեզ ընտրել Ձեր քիմքին հաճելի, համեղ և սննդարար ուտեստներ:
Մեր հյուրընկալ դռները բաց են ամեն օր, ամենաքմահաճ այցելուների, օտարերկրացիների և երեխաների համար:
THE TOLMA. համեղ սնվելու գաղտնիքը
Մեր հասցեն՝ Թումանյան 19/32
Սեղանների ամրագրման համար՝ (010) 540-540